Մարիա Շարապովա. Սերենան 33 տարեկան է, բայց դեռ շատ ուժեղ է

19:26 • 03.01.15

Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան խոսել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյասմի խնդիրների մասին, որոնք ԱՄՆ-ը ներկայացնող թենիսիստուհին ունեցել է անցած տարի։


«Չի կարելի ասել, որ մարդը եզրագծին է կանգնած, եթե նա աշխարհի համար մեկ թենիսիստուհին է։ Ամեն դեպքում նա կարողացել է բարելավել մարզավիճակը և տպավորիչ կերպով ավարտել մրցաշրջանը։ Չնայած որ Սերենան 33 տարեկան է, նա շատ ուժեղ է, հզոր է։ Մեծ փորձ ունի, որը երեւում է, երբ նա դուրս է գալիս կորտ»,- ասել է նա: