Բեյոնսեի երգերը կդառնան «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի սաունդթրեքերը (տեսանյութ)

23:02 • 13.01.15

Հրապարակվել է 2015-ի փետրվարին կայանալիք ամենասպասված պրեմիերաներից մեկի` «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի թրեքերի ցանկը:


Ինչպես գրում է Корреспондент-ը` ցուցակում ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երգացանկից միանգամից երկու ստեղծագործություն է ընդգրկվել` Haunted և Crazy In Love:


Հանդիսատեսը կունկնդրի նաև The Rolling Stones-ի, Ֆրենկ Սինատրայի, Ջեսի Ուեյրի, ավստրալացի երգչուհի Sia-ի հիթերը:


Թրեք-ցանկը կազմված է 16 ստեղծագործությունից: Այն վաճառքում կհայտնվի փետրվարի 10-ին, իսկ ֆիլմի պրեմիերան կկայան փետրվարի 11-ին` Բեռլինյան կինոփառատոնի բացմանը:

 

 

 

Բեյոնսեի երգերը կդառնան «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմի սաունդթրեքերը (տեսանյութ)