«Միսս Թուրքիան» հարցաքննվել է Էրդողանին վիրավորելու համար

00:08 • 15.01.15

Թուրք մոդել , դիզայներ և գրող Մերվե Բույուքսարաչը Ստամբուլում հարցաքննվել է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին նրա վարչապետության շրջանում վիրավորելու համար: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

 

«Միսս Թուրքիա-2006» Մերվե Բույուքսարարը հարցաքննվել է դատախազի կողմից՝ Instagram-ում երգիծական պոեմ հրապարակելուց հետո, որը վիրավորական է համարվել Էրդողանի համար:

 

Մոդելը ասել է, որ պոեմը վերցրել է Uykusuz երգիծական հանդեսից, քանի որ իրեն զվարճալի է թվացել և որևէ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել: Նա հեռացրել է պոեմի հղումը, երբ ընկերները բացատրել են, որ Թուրքիայում նման արարքը կարող է հետապնդվել օրենքով:

 

«Վարպետի պոեմը» վերնագրով պոեմում Էրդողանը ծաղրվում է՝ Թուրքիայի ազգային հիմնից վերցրած տողերով:

 

Ոստիկանությունը պահանջել է «վերահսկում» սահմանել Բույուքսարաչի նկատմամբ, ինչը նշանակում է, որ նա կանոնավոր ձևով պետք է ներկայանա ոստիկանություն: