Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում. Արթուր Աբրահամ

15:50 • 27.01.15

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը փոխանցել է մարզիկի՝ փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզապալատում կայանալիք` բռնցքամարտիկ Փոլ Սմիթի դեմ ռևանշ-մենամարտից առաջ հայ մարզիկի խոսքերը. «Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում»:


Արթուր Աբրահամը նաև հավելել է. «Դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի: Դրանք միշտ մեր հնարավորությունների սահմաններում են տրվում»:


Հիշեցնենք,  որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: