Օսվենցիմի տարածքում մեկնարկել են ֆաշիզմի զոհերի ոգեկոչման միջոցառումները. ուղիղ միացում
Լեհաստանում Օսվենցիմի նախկին համակենտրոնացման տարածում սկսվել են ազատագրման 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումները: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Միջոցառումներն ընթանում են հատուկ վրանում, որ տեղադրված է «մահվան դարպասի» առաջ. նախկինում հենց դրանով անցնելով էին մարդիկ հայտնվում այդ համակենտրոնացման ճամբարում: Դարպասին գրված էր՝ «Աշխատանքը ազատում է»:
Արարողություններին ներկա են 42 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Մալթայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, ինչպես նաև՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի գահաժառանգները:
Կան բազմաթիվ այլ երկրների պատվիրակություններ, այդ վում՝ Թուրքիայից:
Արարողություններին ներկա է նաև 300 նախկին գերի այդ տխրահռչակ ճամբարից:
1940 - 1945 թթ այդ ճամբարի գոյության ընթացքում 1,5 մլն-ից ավելի մարդ է ոչնչացվել, որոնցից 1,1 մլն-ը՝ հրեաներ: Ճամբարում եղել են ընդհանուր առմամբ 29 ազգի ներկայացուցիչներ:
1945-ի հունվարի 27-ին Առաջին Ուկրաինական ճակատի 60-րդ բանակի զորամասերը ազատագրել են համակենտրոնացման ճամբարը, փրկվել է 7 հազար մարդ, այդ թվում՝ մի քանի հարյուր երեխա:
Russia Today-ը ուղիղ միացում է ապահովում միջոցառումների անցկացման վայրից:










