Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են Օդրի Տոտուն և Մեթյու Վայները

16:46 • 27.01.15

Բեռլինի կինոփառատոնը կողմնորոշվել է ժյուրիի կազմի հարցում, գրում է Газета-ն։

 

Հանձնաժողովի կազմում կլինեն գերմանացի դերասան Դանիել Բրյուլը, ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն, սցենարիստ Մեթյու Վայները, հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն, ռեժիսոր Պերուից Կլաուդիա Լյոսան, իտալացի պրոդյուսեր Մարտա դե Լաուրենտիսը։ Ժյուրին կնախագահի Դարեն Արոնոֆսկին։

 

«Ոսկե արջ» մրցանակի հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 14-ին հանդիսավոր արարողության ժամանակ։

Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են Օդրի Տոտուն և Մեթյու Վայները