Ցանկանում ենք դուրս գալ Լիգայի Գավաթի եզրափակիչ. Ֆաբրեգաս
Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հարցազրույց է տվել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Լիվերպուլի» հետ խաղից առաջ:
«Մեզ դուր է գալիս, թե ինչպես ենք խաղում, յուրաքանչյուրն օգնում է թիմակցին, եւ դա հաճելի է տեսնել: Սակայն դրա մասին ոչ ոք չի հիշի, եթե չհաղթենք Պրեմիեր լիգայում: Իրավունք չունենք ոչ մի վայրկյան կորցնել զգոնությունը:
Լիգայի գավաթը մրցաշրջանի առաջին տիտղոսն է, եւ բոլորը ցանկանում են նվաճել այն: Ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ»,- իսպանացու խոսքերը մեջբերում է Sportsmole-ը:










