Ներկայացվել է «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
20th Century Fox կինոստուդիան ներկայացրել է սուպերհերոսերի մասին ֆիլմի` «Ֆանտաստիկ քառյակի» պաշտոնական թրեյլերը:
Ինչպես գրում է Корреспондент-ը` ֆիլմը պատմում է հերոսների քառյակի մասին,ովքեր տեղաշարժվում են այլ վտանգավոր մոլորակ, որը անհավանականորեն փոփոխում է նրանց ֆիզիկական կառուցվածքը: Նրանց կյանքը այլևս նախկինի պես չի կարող լինել, և նրանք պետք է սովորեն օգտագործել իրենց նոր ունակությունները և միասին գործեն Երկիրը իրենց նախկին ընկերոջից փրկելու համար, ով թշնամի է դարձել:
Նկարահանումներն սկսվել էին 2014-ի մայիսին, իսկ պրեմիերան կկայանա 2015-ի օգոստոսի 7-ին: Գլխավոր հերոսներին մարմնավորել են Մայլզ Թելլերը, Քեյթ Մարան, Մայքլ Ջորդանը, Ջեյմի Բելը և Թոբի Քեբելը:










