ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Աֆրիկան աջակցելու է Բլատերին

22:23 • 27.01.15

Գանայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Քվեսի Նյանտակյին հայտարարել է, որ աֆրիկյան երկրների մեծամասնությունը աջակցելու են ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին կազմակերպության նախագահի առաջիկա ընտրությունների ժամանակ. ընտրությունները կայանալու են 2015 թ. մայիսին:

 

«Աֆրիկան գրեթե միաձայն Բլատերին է աջակցում: Նա մեծ հեղինկություն ունի մայրցամաքում եւ շատ բան է արել նրա համար: Նա մի մարդ է, ով ֆինանսական օգնության ծրագրեր է ստեղծել Աֆրիկայի համար: Եվրոպացիները դա չեն հասկանա»,- Նյանտակյիի խոսքերն է մեջբերում «Reuters» գործակալությունը:

 

Նշենք, որ Բլատերը, ով 1998 թ.-ից ղեկավարում է ՖԻՖԱ-ն, 5-րդ անգամն է իր թեկնածությունն առաջադրել կազմակերպության նախագահի պաշտոնի համար: