Ռեալի դարպասապահ Կասիլյասը չի բացառել ՄԼՍ տեղափոխվելը

19:40 • 27.01.15

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դեմ չէ ուժերը փորձել նաեւ ՄԼՍ-ում.

 

«Ես խնդիր չունեմ, եթե խոսենք ԱՄՆ-ում կարիերան շարունակելու մասին: Ես չէի թողնի «Ռեալը» այլ թիմի համար, սակայն ես մեծ հավանականությամբ հնարավոր է տեղափոխվեի ՄԼՍ: Կցանկանայի զգալ այդ մրցաշարի խաղամակարդակը, սակայն դա միայն այն բանից հետո, երբ հաստատապես որոշեմ լքել Մադրիդը: Ես դա դեռ չեմ ցանկանում»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում «Wall Street Journal»-ը: