Մոուրինյոն Լիվերպուլի դեմ առաջիկա խաղի մասին

20:23 • 27.01.15

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լիվերպուլի» դեմ գավաթային հանդիպման պատասխան խաղից առաջ կիսվել է սպասելիքներով։ Հիշեցնենք, որ երկու ակումբների առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով.

 

«Լիվերպուլը» երեք կենտրոնական պաշտպանով էր խաղում։ Մենք կարող ենք նրանց ավելի մեծ տհաճություններ պատճառել, քան արտագնա հանդիպման ժամանակ։

 

Առաջին խաղից հետո ես տխրել էի, քանի որ կիսապաշտպանությունը սովորաբար լավ է գործում կորուստներից հետո։ Մենք վերականգնում էինք տիրապետումը, իսկ հետո կրկին կորցնում գնդակը եւ այդպես շարունակ. կարծում եմ՝ կարելի էր ավելի շատ գոլ խփել։

 

Սթերլինգը մեզ հիանալի գոլ խփեց, սակայն ես բացի այդ դրվագից ինչ-որ յուրահատուկ բան չտեսա»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Liverpool Echo»-ն: