Աշխատանքում Գվարդիոլան գերմանացիներից ավելի գերմանացի է. Ռումենիգե
Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահող Կարլ-Հայնց Ռումենիգեն գովասանքի խոսքեր է շռայլել ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հասցեին.
«Գվարդիոլան առանձնանում է անհավատալի աշխատունակությամբ: Երբ խոսքը գնում է աշխատանքի էթիկայի մասին, նա գերմանացիներից ավելի գերմանացի է: Երբ խաղացողները գնում են տուն հանգստանալու, Գվարդիոլան շարունակում է աշխատել հաջորդ խաղի պլանի վրա»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում «Kicker»-ը:










