SWIFT համակարգում հասանելիության սահմանափակման դեպքում ՌԴ-ի արձագանքն անսահմանափակ կլինի. Դմիտրի Մեդվեդև

20:06 • 27.01.15

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ SWIFT (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն) համակարգին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելու մասին որոշում կայացվելու դեպքում երկրի արձագանքը առանց սահմանափակումների կլինի:


«Հերթական անգամ սկսել են քննարկումներ անել այսպես կոչված` SWIFT սպասարկման վճարների համակարգի հասանելիության թեմայով: Նման որոշումների կայացման դեպքում, իհարկե, կցանկանայի նշել, որ մեր տնտեսական պատասխանը և, առհասարակ, ցանկացած այլ արձագանք առանց սահմանափակումների կլինի»,- Kommersant.ru-ն մեջբերում է Մեդվեդևի խոսքը:


Ռուսաստանի և Արևմուտքի երկրների փոխադարձ պատժամիջոցների ժամանակ առաջարկներ էին հնչում ՌԴ բանկերը SWIFT համակարգից անջատելու մասին: Սեպտեմբերի կեսերին «Ազգային վճարային խորհուրդ» ոչ կոմերցիոն գործընկերությունը  առաջարկել էր ստեղծել ռուսական նմանատիպ համակարգ` նոր իրավաբանական անձի տեսքով, որն ամբողջությամբ կպատկանի Ռուսաստանի բանկին: