Ուկրաինայի խորհրդարանը Ռուսաստանն ագրեսոր երկիր է ճանաչել
Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել նախագծին, համաձայն որի Ռուսաստանը ճանաչվում է ագրեսոր երկիր, հայտնում է Газета-ն։
Բացի այդ, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություններ։
Տվյալ օրինագծին կողմ է քվեարկել 271 պատգամավոր։ Նախագծի նախաձեռնողներն են եղել «Батькивщина», «Самопомощь» և «Радикальная партия» կուսակցությունների առաջնորդները։










