Վթարի է ենթարկվել հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը shamshyan.com

22:48 • 27.01.15

Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Կ. Սեյրանյանը իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճաոով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվելով՝ բախվել հողաթմբին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց: © 


Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: