Հրաշագործ նյութ. մետաղալարից պատրաստված գեղեցիկ քանդակներ` լուսանկարներով
Մետաղալարը արտասովոր ու բազում հնարավորություններ ընձեռող քանդակագործական նյութ է: Այն միաժամանակ կարող է նյութ ծառայել թեթև մազափունջ կամ ամուր մկաններ ու պինդ պարան պատկերելու համար: Այսպիսով, բնավ զարմանալի չէ, որ բազմաթիվ քանդակագործներ օգտվում են այս յուրօրինակ նյութի առավելություններից` դրանից արվեստի գեղեցիկ նմուշներ պատրաստելով:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` տարբեր կաղապարների վերածվելու և ձևվածքներ ընդունելու ունակության շնորհիվ մետաղալարը կարող է օգտագործվել նրբագեղ զարդեղենից մինչև տան ինտերիերին հարմար քանդակի նմուշներ պատրաստելու համար: Այս առումով քանդակագործները հաճախ այն օգտագործում են որպես հիմնական ստեղծագործական նյութ և հոյակապ իրեր ստանում, որոնց գեղեցիկ շարքը ներկայացրել է աղբյուրը:




























