Օսկարակիր երգահան Հանս Ցիմերին մեղադրում են գրագողության համար
Երգահան Հանս Ցիմերը, ով երաժշտություն է գրել մոտ 167 ֆիլմերի համար, մեղադրվում է գրագողության համար։ Քննարկման առարկա է դարձել նախորդ տարի «Օսկար» մրցանակի արժանացած «Ստրկության 12 տարիներ» ֆիլմի երաժշտությունը, գրում է Лента-ն։
Ցիմերի դեմ հայցը ներկայացրել է երգահան Ռիչարդ Ֆրիդմանը, ով հայտարարել է, որ Solomon ստեղծագործությունը չի տարբերվում իր To Our Fallen երգից, որը գրել է 2004-ին «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալի համար։
Ֆրիդմանի խոսքով՝ Ցիմերը և նրա թիմը հնարավորություն են ունեցել աշխատել իր՝ տասը տարի առաջ գրված երաժշտության հետ՝ շնորհիվ ABC հեռուստաընկերության, որը ցուցադրել է սերիալը։










