Ինտերնետի ամենասկանդալային հայ տղամարդու կյանքի անհայտ մանրամասները. լուսանկարներ
Business Insider-ը ներկայացրել է հայազգի սկանդալային ինտերնետ-հերոս Դեն Բիլզերյանի կյանքի ոչ այնքան հայտնի դրվագները՝ ըստ GQ տղամարդկանց հանդեսի:
Վերջինս իր հերթին գրում է, որ Բիլզերյանի կենսագրությունը շատ ավելի հետաքրքիր է, քան ցանկացած իրական մարդ արարածինը:
Բիլզերյանը հայտնի «Instagram-ի արքա» անվանումով, պոռնոդերասանուհու հետ կապված սկանդալով, որին տան տանիքից լողավազանն էր նետել:
Ըստ GQ-ի՝ Բիլզերյանը հասակ է առել Ֆլորիդայի Տամպա քաղաքում՝ ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում: Նա ապրել է 11 ննջարան ունեցող տանը, որը պատկերավոր ասած՝ Բուքինգհեմի պալատի կես չափին էր: Տանն անգամ արհեստական հրաբխային լեռ է տեղադրված եղել:
Նշվում է, որ նրա հայրը ռոբոտոտեխնիակայի ընկերություն է ունեցել: Նրանց տանը գրեթե բոլորը բավականին բարձր ինտելեկտի գործակից են ունեցել:
Բիլզերյանը խոստովանել է, որ մանուկ հասակում այնքան էլ շատ ուշադրության չի արժանացել, դրա համար էլ այժմ «այդպիսի աչք ծակող լուսնոտ» է:
Աղբյուրը հիշում է նաև դրվագը, երբ մի անգամ նա դպրոց է գնացել հոր զենքով: Ի դեպ, արդեն հասուն Դենը վերջերս սոցցանցերում խոստովանել էր, թե իր միակ վախն այն է, որ ինչ-որ մեկը կներխուժի իր տուն, իսկ ինքը չի իմանա՝ իր զենքերից որ մեկով խփի նրան:
Նա հայտնի է իր զենքերով, շքեղ ընկերուհիներով և «ալֆա-որձի» իմիջով:





















