Հաջորդ տարի ծով դուրս կգա աշխարհի առաջին շքեղագույն զբոսանավը` IMAX կինոթատրոնով (լուսանկարներ)
Carnival Cruise Lines ընկերությունը 3 տարվա ընմիջումից հետո Եվրոպա կվերադառնա հաջորդ տարի՝ իր նոր զբոսանավով, որը համալրված է լինելու աշխարհում առաջին IMAX կինոթատրոնով` ծովի վրա:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` The Vista կրուիզային նավն իր առաջին շրջագայությանը կմեկնի 2016-ի մայիսի 1-ին` Իտալիայի Տրիեստ քաղաքի Բարսելոնա 13-օրյա միջերկրածովյան ճամփորդությամբ:
133 500 տոննա քաշով և 321 մետր երկարությամբ զբոսանավը կդառնա ամենամեծը Carnival Cruise Lines-ի նավատորմում, երբ իրականացնի իր առաջին շրջագայությունը` 4000 ուղևորով:
Շրջագայությունից հետո նավը 5 ամիս շարունակ կնավարկի Միջերկրական ծովում՝ նախքան Նյու Յորքում կայանելը և հաջորդ 13-օրյա ճամփորդության իրականացումը` արդեն 2016-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Արկածային ճամփորդությունների սիրահարների համար նավում տեղակայված է SkyRide ատրակցիոնը` 243 մետր երկարությամբ հեծանվավազքի երթուղով, որը կախված է տախտակամածի վրա` ծովից 45 մետր բարձրությամբ:


























