Ռոման գնել է Նյուքասլի պաշտպանի տրանսֆերը

00:40 • 28.01.15

Կենտրոնական պաշտպան Մապու Յանգա Մբիվան այսուհետ լինելու է «Ռոմայի» լիիրավ խաղացող, հաղորդում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը։ Անգլիական ակուբին էր պատկանում 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

 

Ֆրանսիայի հավաքականի խաղացողը 2014/15 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ վարձավճարով տեղափոխվել է հռոմեական ակումբ, իսկ այժմ վերջնականապես դարձել «Ռոմայի» ֆուտբոլիստ։ Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում։