Զոմբի կատուն տուն է վերադարձել այն բանից հետո, երբ տերը... հողին է հանձնել նրան

00:51 • 28.01.15

ԱՄՆ-ում սատկելուց հետո տերը հողին է հանձնել կատվին, սակայն օրեր անց նա վերադարձել է՝ ողջ-առողջ: Մամուլում զոմբի կատու անվանումն ստացած կենդանու մասին գրել է The Independnet-ը:

 

Դա տեղի է ունեցել Ֆլորիդայում: Էլիս Հյուսթոն անունով տիրուհու Բարթ անունով կատուն վրաերթի է ենթարկվել: Տիրուհին անասնաբույժներին ասել է, որ նա արյան հեղեղի մեջ սատկած է:

 

Սատկած կատվին տիրուհին թաղել է, սակայն հինգ օր անց նա վերադարձել է: Տիրուհին բացատրություն չունի:

 

Մասնագետները արձանագրել են, որ այժմ կատվի ծնոտը ջարդված է, մի աչքի տեսողությունը կորած, գլխի վնասվածք ունի: Իրականում, սակայն,  կատուն ոչ թե սատկել է, այլ տևական ուշագնացություն է ունեցել, իսկ տուն է վերադարձել՝ քաղց զգալով: