Apple-ը կարող է այս տարի ներկայացնել iPhone 6S և iPhone 7 սմարթֆոնները. ԶԼՄ-ներ
Ինչպես գրում է itproportal.com պորտալը` Apple ընկերության շուրջ դարձյալ խոսակցություններ են պտտվում, թե ինչ նոր արտադրանք կներկայացնի հաջորդիվ: Ըստ տարածվող լուրերի` ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է այս տարի ևս երկու նոր սմարթֆոն ներկայացնել:
Պորտալի տվյալներով` այս տարի կներկայցվեն iPhone 6S և iPhone 7 հեռախոսները, սակայն ոչ միաժամանակ:
Knowyourmobile պարբերականի հաղորդմամբ` iPhone 6S-ը, որը առավել մատչելի տարբերակ կլինի, հավանաբար, կներկայացվի 2015-ի առաջին կեսին: Pc Pro-ի հաղորդմամբ` Phone 6s և Phone 7 սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերի 8-ին` հատուկ միջոցառման ժամանակ՝ Կուպերտինոյում կամ Սան Ֆրանցիսկոյում: Ինչպես նկատում է աղբյուրը` Apple ավանդույթ է դարձրել իր նորագույն արտադրանքները ներկայացնել սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը:










