Ջենիֆեր Լոպեսը ներել է նախկին ընկերոջը
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը կես տարի անց որոշել է 2-րդ հնարավորությունը տալ անհավատարիմ ընկերոջը։ 45-ամյա Լոպեսը ներել է նախկին փեսացուին հայտնի պարող՝ 27-ամյա Կասպեր Սմարթին։ Նախորդ շաբաթ զույգին միասին տեսել են երգիչ Նիկ Ջոնասի երեկույթին, գրում է segodnya.ua-ն։
Լոպեսը և Կասպերը զվարճացել են «Գրեմի» մրցանակաբաշխությունից հետո ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ։ Որոշ ժամանակ անց արտիստները հեռացել են նույն մեքենայով։
Նրանց սիրավեպի շարունակությունը երգչուհու երկրպագուների համար մեծ անակնկալ է դարձել, քանի որ նա երիտասարդ ընկերոջից սկանդալով էր բաժանվել։
Լոպեսը և Կասպերը բաժանվել էին 2014թ. հունիսին, մինչ այդ նրանք հանդիպում էին 2,5 տարի։










