Մենք այս պահի դրությամբ նման ազդակ չունենք. Փաշինյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին
Մենք այս պահի դրությամբ որևիցե նման ազդակ չունենք, որ գազը թանկանալու է, հետևաբար այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին:
«Երբ ազդակ ու իրավիճակ կլինի, դրա մասին կմտածենք: Մտածում ենք, եթե այդպիսի իրավիճակ լինի, ինչպես ենք կառավարելու, բայց դա նորություն չէ, ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, տարբեր սցենարներ ենք քննարկում»,- նշել է Փաշինյանը:












