Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա

19:05 • 30.09.26

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի վերաբերյալ ճշգրտումներին և հետո մեկնաբանենք», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայիս խաղաղության պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նույնը չեն լինի, ինչ եղել են հակամարտության ժամանակ։