Երեխային ցերեկը քնեցնել կարելի է միայն մինչև երկու տարեկանը. նոր հետազոտություն

21:34 • 18.02.15

Ցերեկվա ժամերին երեխաներին քնեցնելու պրակտիկան պետք է տևի մինչև նրանց երկու տարին բոլորելը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ ներկայացնելով նոր հետազոտությունը:

 

Ցերեկը երեխաներին շարունակաբար քնեցնելն ազդում է նրանց գիշերային քնի որակի վրա. պարզ ասած՝ երկու տարեկանից մեծ երեխաները, որոնք քնում են ցերեկը, գիշերը լավ քուն չեն առնում:Դա ազդում է նաև գիշերվա քնի տևողության վրա:

 

Նման եզրակացության համար հիմք են ծառայել Archives of Disease in Childhood հանդեսի նյութերը, որոնք ներկայացնում են 26 առանձին հետազոտություն:

Աղբյուրի պնդմամբ՝ ծնողները և դայակները պետք է նկատի ունենան այս նոր հետազոտությունը, չնայած նախկինում ցերեկային քունը խրախուսելի էր համարվում:

Երեխային ցերեկը քնեցնել կարելի է միայն մինչև երկու տարեկանը. նոր հետազոտություն