Apple-ում Սթիվ Ջոբսի գրասենյակը նրա մահվանից հետո անփոփոխ է մնացել

12:26 • 18.02.15

Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակը շարունակում է վառ մնալ Apple-ում. Ջոբսի մահվանից հետո ընկերությունը նրա գրասենյակն ամբողջությամբ անփոփոխ է թողել, գրում է Business Insider-ը:

 

Դռան վրա դեռևս մնում է Սթիվ Ջոբսի անունը: Ներսում նույնպես ոչինչ չի փոխվել:

 

Այս մանրամասները հայտնի են դարձել New Yorker-ում հրապարակված Apple-ի դիզայներ Ջոնի Այվի մասին նյութից: Նրանք բավական մոտ ընկերներ են եղել և միասին են աշխատել: Apple-ի երկու տարբեր շենքերում գտնվող Այվի և Ջոբսի գրասենյակները միացված են եղել միջանցքով:

 

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը նույնպես խոսել է Ջոբսի՝ փոփոխության չենթարկված գրասենյակի մասին անցած տարի տված հարցազրույցներից մեկում, որտեղ նշել է, որ դեռևս ամեն օր մտածում է Ջոբսի մասին:

 

«Նա իմ սրտում է»,- ասել է Քուկը:

 

Ջոբսը մահացել է 2011-ին։

Apple-ում Սթիվ Ջոբսի գրասենյակը նրա մահվանից հետո անփոփոխ է մնացել