Facebook-ը վիրտուալ իրականության հավելվածի վրա է աշխատում
Facebook-ը աշխատում է վիրտուալ իրականության ծրագրային հավելվածի վրա, որը գործելու է հատուկ ակնոցի միջոցով: Այս մասին հայտնում է «Գազետան»:
Այս նախաձեռնության մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Քրիս Քոքսը՝ Code/Media կոնֆերանսի ժամանակ: «Երբ դուք այդ համայնապատկերային տեսանյութերի մեջ եք գտնվում, հասկանում եք, որ նայում եք ապագային, և ապագան ցնցող է լինելու: Երբ Facebook-ում եք, տարածում եք տպավորությունների այդ մասնիկները՝ լուսանկարներ, տեսանյութեր, մտքեր»,- փորձել է աշխատանքները մանրամասնել Քոքսը:
Ըստ աղբյուրի՝ Facebook-ի համար այս աշխատանքները մեծ կարևորություն ունեն. անցած տարի սոցցանցը ձեռք էր բերել Oculus Rift. վիրտուալ իրականության ակնոցներ թողարկող ընկերությունը:Սակայն առայժմ հայտնի չէ նման ակնոցների շուկայում հայտնվելու հստակ ժամանակաշրջանը:










