Google-ն Android One նախաձեռության շրջանակում 2 նոր սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)
Google ընկերությունը Ֆիլիպիններում Android One նախաձեռության շրջանակում ստեղծված 2 նոր բջջային է ներկայացրել, գրում է 3dnews.ru-ն։
Հիշեցնենք, որ Android One նախագծի շրջանակում Google-ն օգնում է փոքր և անփորձ ընկերություններին՝ նրանց փոխարեն ստեղծելով սարքերի հարթակներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել Android ՕՀ-ով աշխատող էժանագին սմարթֆոններ արտադրելու համար։
Նման մոտեցումը թույլ է տալիս աջակցել զարգացող երկրների արտադրողներին՝ արտադրական ծախսերը նվազեցնելու հարցում։
Այդպիսի նախաձեռնության շրջանակում էլ ներկայացվել են Cherry One և MyPhone Uno սմարթֆոնները։ Երկուսն էլ աշխատում են Android 5.1 Lollipop ՕՀ-ով, ունեն 1ԳԲ օպերատիվ և 4 կամ 8ԳԲ ներկառուցված հիշողություն, 4,5 դյույմանոց էկրան և MediaTek պրոցեսոր։
Բջջայիններն ունեն առջևի և հետևի տեսախցիկներ, FM ռադիոընդունիչ, երկու SIM քարտի հնարավորություն։
Ֆիլիպիններից բացի, Android One ծրագրի շրջանակում Google-ը համատեղության կարգով սմարթֆոններ է թողարկել նաև Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում, Շրի Լանկայում և Ինդոնեզիայում:















