Apple-ն iPhone-ի համար «ակնոցի» արտոնագիր է ստացել
Ամերիկյան Apple ընկերությունն iPhone-ի և iPod-ի համար «ակնոցի» արտոնագիր է ստացել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Ինչպես նշում է թերթը, խոսքը սարքի մասին է, որը թույլ կտա այն օգտագործել որպես էկրան:
Այդկերպ՝ Apple-ը նոր թափ է հաղորդել խոսակցություններին, որ նա պատրաստվում է դուրս գալ վիրտուալ իրականության շուկա, որտեղ արդեն կա Oculus Rift-ը, ինչպես նաև Samsung-ի Gear VR-ը և Google-ի Cardboard-ը, ասված է հոդվածում:
Թերթը նշում է նաև, որ նոյեմբերին և փետրվարին Apple-ի կայքում հայտնվել են թափուր աշխատատեղեր մասնագետների համար, որոնք ունեն վիրտուալ իրականության հավելվածների մշակման փորձ: Ընկերությունում չեն մեկնաբանել արտոնագրի և թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունը:
Ինչպես նշում է թերթը, Apple-ը մշտապես ուսումնասիրում է նոր տեխնոլոգիաները, և միշտ չէ, որ դա ավարտվում է նոր արտադրության թողարկմամբ:










