Mercedes-ը ցուցադրել է G-Class արտաճանապարհայինի էքստրեմալ մոդելի առաջին լուսանկարը
Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է G-Class արտաճանապարհայինի էքստրեմալ տարբերակի առաջին լուսանկարը, որն ստացել է G500 4×4² անվանումը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` նորույթի դեբյուտը կկայանա մարտին` Ժնևի ավտոսրահում: Նախնական տվյալներով` մեքենան իրենից կներկայացնի G 63 AMG 6x6 թրեքային արտաճանապարհայինի քառանիվ մոդելը: Լուսանկարից երևում է, որ նոր մոդելը սովորական արտաճանապարհայինից տարբերվում է ավելացված վերգետնյա բացակով, ընդլայնված անիվի կամարներով և թափքի ագրեսիվ անկումային տեսքով:
Նման արտաճանապարհային նկատվել էր փողոցային փորձարկումների ժամանակ՝ 2014-ի ավարտին: G500 4×4²-ի տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Փորձագետների կարծիքով` մեքենան կհամալրեն 5.5 լիտր ծավալային V8 շարժիչով, որը 387 ձիաուժ հզորություն կունենա:
Mercedes-Benz G 63 AMG 6x6-ը ներկայացվել էր 2013-ին, որի հիմքումG-Class պիկապն էր:











