Ավստրալիայի ափերին երկբերան ձուկ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ափերին ձկնորս Գարի Ուորիքը տարօրինակ ձուկ է որսացել, որը 2 բերան ունի:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տղամարդը պատմել է, որ 30 տարվա ձկնորսական փորձ ունի, սակայն երբևէ նման դեպքի չի առնչվել:
Ավստրալացին պատմել է, որ սովորաբար իր որսած տարօրինակ ձկներին դեն է նետում, սակայն այս անգամ նա երկբերան արարածին լուսանկարել է ու պահել սառնարանում:












