Բելառուսը որոշել է ստիպել Skype-ին կիսվել շահույթով

14:50 • 18.02.15

Բելառուսի կապի և տեղեկատվության նախարարությունը կարծում է, որ Skype-ը և ակնթարթային հաղորդագրությունների և IP-հեռախոսակապի այլ օպերատորներ պետք է շահույթի մի մասը հանձնեն պետությանը, գրում է interfax.ru-ն:

 

«Գնագոյացման վրա ազդում է նաև այն, որ բացի ցանցային ռեսուրսներից, որոնք ստեղծել են բջջային օպերատորները և «Բելտելեկոմը», աշխատում են Skype և այլ տեխնոլոգիաները, որոնց օպերատորները ոչ մի ցենտ չեն ներդնում պետության ներսում տեխնոլոգիաների զարգացման համար»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Պոպկովը:

 

Նա նշել է, որ քաղաքացիների կողմից IP-հեռախոսակապի օգտագործումը տարբեր գնահատականներով բերում է կայուն և բջջային հեռախոսակապի օպերատորների եկամտի 10-15 տոկոսով նվազման:

 

«Մենք կաշխատենք կառավարության հետ, որպեսզի այդ օպերատորները կիսվեն իրենց եկամուտներով»,- ասել է նա:

 

Բելառուսը որոշել է ստիպել Skype-ին կիսվել շահույթով