Կծու ուտելիքը նվազեցնում է մարդու ստրեսադիմացկունությունը. հետազոտություն

20:28 • 18.02.15

Որքան ավելի շատ պղպեղ և այլ կծու համեմունքներ են օգտագործում մարդիկ, այնքան ավելի քիչ են պատրաստ լինում ստրեսային վիճակների: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք են հայտնել հարավկորեացի գիտնականները:

 

Պուսան քաղաքի Ազգային համալսարանի Յանսան կոնտրոնի գիտնականները հստակեցրել են, որ կծու օգտագործող մարդկանց օրգանիզմում կորտիզոլի (սթրեսի վիճակում մարու մոտ արտադրվող հորմոն) մակարդակը ավելի բարձր է լինում, քան նրանց, ովքեր ավելի մեղմ սնունդ են նախընտրում:

 

Նույն գիտնականները պարզել են նաև, որ պարբերաբար ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի հակված են կծու ուտեստներ օգտագործելուն:

 

Այսպիսով՝ գիտնականները եզրակացրել են, որ կծու խորտիկներ նախընտրող մարդիկ ավելի սթրեսազգայուն են: Իսկ թեթևանալու համար նրանք ավելի հաճախ դիմում են ալկոհոլի: Ենթադրվել է նաև, որ կծու սնունդը  ժամանակի ընթացքում կարող է մարդու մոտ մեծ հետաքրքրություն առաջացնել ալկոհոլի հանդեպ:

 

Կծու ուտելիքը նվազեցնում է մարդու ստրեսադիմացկունությունը. հետազոտություն