ԱՄՆ-ն ներկայացրել է Memex որոնողական համակարգը, որն ավելի հզոր է, քան Google-ը
ԱՄՆ-ի անվտանգության գիտահետազոտական մշակումների DARPA գործակալությունը ստեղծել է Memex որոնողական համակարգը, որի մասին ասվում է գործակալության կայքում, գրում է korrespondent.net-ը։
Նոր որոնողական համակարգն ավելի հզոր է, քան հայտնի Google-ը, և կարող է տեղեկություններ գտնել նույնիսկ ամենագաղտնի ցանցերից, ինչպես, օրինակ, Tor-ից։
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ այն ստեղծվել է մարդկանց թրաֆիքինգի դեպքերի հայտնաբերման համար, սակայն մտավախություն կա, որ նոր համակարգը կարող է լրտեսման գործիք դառնալ։
Նոր համակարգն ունակ է միլիոնավոր վեբկայքեր ինդեքսավորել և հարցման դեպքում ցուցադրել, ինչն անել ունակ չէ ոչ մի այլ որոնողական համակարգ։










