Vulcan-ը կլինի Aston Martin-ի երբևէ արտադրած ամենահզոր մոդելը (տեսանյութ)
Անգլիական Aston Martin ընկերությունը թողարկելու է Vulcan մեքենան, որն ամենահզոր արտադրանքն է լինելու ընկերության 102-ամյա պատմության մեջ, ինչը հայտնի է դարձել վերջերս հրապարակված թրեյլերից, գրում է Business Insider-ը:
Ավտոարտադրող ընկերությունը հայտնի է ուշագրավ մեքենաների արտադրության պատմությամբ, որոնց թվում են Vantage, Vanquish և Volante ավտոմեքենաները:
Թողարկվելիք նորույթը սահմանափակ է լինելու՝ ընդամենը 30 օրինակ:
Չնայած նրան, որ մեքենայի տեխնիկական բնութագրի մասին մանրամասներ չեն հրապարակվել, մի շարք հեղինակավոր հրատարակություններ ենթադրում են, որ այն ունենալու է նախորդ 1.7 մլն դոլար արժողությամբ One-77 մեքենայի պարամետրերը:
Ենթադրվում է, որ այն ունենալու է 750 ձիաուժ հզորությամբ V-12 շարժիչ և կարող է զարգացնել մինչև 355 կմ/ժ արագություն:
Նախատեսվում է, որ մեքենան պաշտոնապես կներկայացվի Geneva Motor Show 2015 ավտոշոուի ժամանակ:










