Google-ը թվայնացրել է Գրենլանդիայի ամենահետաքրքիր վայրերը (լուսանկարներ)

12:57 • 19.02.15

Google-ն իր Street View ծառայությունում ավելացրել է, թերևս, ամենախորհրդավոր հյուսիսային կղզիներից մեկի՝ սառցե Գրենլանդիայի ինտերակտիվ պանորամաները։

 

Ծառայության օգտատերերը կարող են այժմ ոչ միայն հիանալ հյուսիսային բնությամբ, այլև տեսնել հնագույն սկանդինավյան քաղաքակրթության ավերակները, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Որոշ տեսարժան վայրեր հնարավոր կլինի տեսնել անմիջապես նավից։ Կարելի է հիանալ Իլուսիաթ սառցե ֆիորդով, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունում։

 

Հնարավոր է այցելել նաև, օրինակ, լքված Խվալսի գյուղ՝ նորվեգական առաջին եկեղեցիներից մեկի ավերակները տեսնելու համար, այն կառուցվել է դեռևս միջնադարում։

 

Պանորամաներին հնարավոր է ծանոթանալ հատուկ էջում։


 

Google-ը թվայնացրել է Գրենլանդիայի ամենահետաքրքիր վայրերը (լուսանկարներ)