Ցուկերբերգը չինարենով շնորհավորել է Ասիայի բնակիչների Նոր տարին (տեսանյութ)
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսահոլովակ է տեղադրել իր էջում, որտեղ նա չինարենով շնորհավորում է լուսնային օրացույցով Նոր տարին:
«Ուրախ Նոր տարի: Հույս ունեմ՝ հիանալի ժամանակ կանցկացնեք՝ շրջապատված ընկերներով և ընտանիքով, և ես հուսով եմ, որ Ոչխարի տարին ձեզ առողջություն և երջանկություն կբերի»,- արդեն անգլերեն գրել է նա տեսանյութի տակ:










