Նորագույն «երկակի» գաջեթ է ներկայացվել, որը կարող է փոխարինել սմարթֆոնին (լուսանկարներ, տեսանյութ)

08:15 • 19.02.15

Neptune ընկերությունը  Neptune Duo անվանումով արտասովոր գաջեթ է մշակում: Հավաքածուն բաղկացած է երկու սովորական սարքից, որոնք, սակայն, աշխատանքի  հետաքրքիր  սկզբունք ունեն:

 

Представлен  двойной  гаджет, призванный  убить  смартфоны


Ինչպես գրում է Корреспондент-ը` Engadget-ին հղումով,  առաջինը, որը հիմնական սարքն է,  Neptune Hub թևնոցն է, որը պարունակում է սմարթֆոնին հատուկ տարրեր:

 


Երկրորդը Neptune Pocket-ն է, որն իրենից 5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրան է ներկայացնում, որը նախատեսված է Hub սարքի տեղեկատվությունը ցույց տալու համար:

 


Ըստ էության՝ թևնոցը սմարթֆոնի դեր է խաղում` իրականացնելով կառավարման գործառույթներ, իսկ երկրորդը պարզապես էկրան է:

 


Դեռևս վաղ է խոսել նման գաջեթի հարմարավետության և գործնականության մասին, սակայն կարելի է ենթադրել, որ  էկրանի կորստի կամ վնասման դեպքում բոլոր տվյալները կպահպանվեն Neptune Hub-ում, և  անհրաժեշտ կլինի միայն նոր էկրան գնել:

 



Neptune Pocket էկրանը համալրված է մարտկոցով, որով կարելի է լիցքավորել թևնոցը:  Գաջեթի մատակարարումները կսկսվեն 2015-ից, պատվերներն արդեն ընդունվում են` 798 դոլարով:

 

Նորագույն «երկակի» գաջեթ է ներկայացվել, որը կարող է փոխարինել սմարթֆոնին (լուսանկարներ, տեսանյութ)