ՆԱՍԱ-ն ցույց է տվել Պլուտոնի արբանյակների` Նիքսի ու Հիդրայի լուսանկարները
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետները հրապարակել են Պլուտոն մոլորակի 2 արբանյակների` Նիքսի ու Հիդրայի լուսանկարները:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ուշագրավ լուսանկարներն արվել են New Horizons ավտոմատացված միջմոլորակային կայանի միջոցով` հունվարի 27-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում սարքը մոտեցել է Պլուտոնին 201-186 մլն կմ հեռավորության վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ Նիքսն ու Հիդրան հայտնագործվել են 2005թ.` Hubble հեռադիտակի միջոցով: Հայտնի է, որ Հիդրան Պլուտոնից գտնվում է 64.7 հազար կմ հեռավորության վրա:Մինչդեռ Նիքսը Պլուտոնից գտնվում է 48.7 հազար կմ հեռավորության վրա։










