Reddit-ն իր եկամուտի 10%-ը կնվիրաբերի 10 տարբեր բարեգործական նախագծերի
Reddit սոցիալական ցանցն իր բլոգում հայտնել է, որ 2014-ին ստացված եկամուտի 10%-ը կնվիրաբերի 10 տարբեր բարեգործական նախագծերի, որոնց կընտրեն օգտատերերը, գրում է Money CNN-ը:
Ինչպես հայտնի է դարձել՝ սոցիալական ցանցի եկամուտը կազմել է 8.3 միլիոն դոլար, որից 83 000 դոլարը կնվիրաբերվի բարեգործությանը:
Օգտատերերը կարող են քվեարկել Charity Navigator կայքում թվարկված անունների օգտին՝ որոշելու համար, թե որ կազմակերպությանը կամ նախագծին պետք է ուղղվեն գումարները:
Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 25-ին և տևելու է 48 ժամ:
Քվեարկման ենթակա ընկերությունների թվում են The Electronic Frontier Foundation-ը, Doctors Without Borders-ը, Internet Archive-ը, NPR-ը, Wikimedia Foundation-ը և այլ նախագծեր:










