Պարզվել է ԱՄՆ-ում Samsung-ի հեղինակությունն ավելի բարձր է, քան Apple-ինը
Harris Poll հետազոտական ընկերությունը հղում անելով Reputation Quotient կոչվող ամենամյա հետազոտությանը տեղեկացնում է, որ Samsung ընկերությունն առաջին անգամ առաջ է անցել Apple-ից. գրում է 3dnews.ru-ն:
Ուսումնասիրությունը 6 հիմնական անվանակարգեր ունի, ներառյալ՝ սոցիալական պատասխանատվությունը, ապրանքները և ծառայությունները, ֆինանսական գործունեությունը և աշխատանքային պայմանները:
Samsung-ը առաջ է անցել Apple-ից վեց անվանակարգերից երեքում:
Ընդհանուր ցուցակում Samsung-ը գրավել է 3-րդ տեղը՝ Wegmans Food Markets սուպերմարկետների ցանցից և Amazon.com ինտերնետային ընկերությունից հետո: Apple-ը հեղինակության ընդհանուր ցուցակում գրավել է 9-րդ տեղը:










