Apple-ը մտադիր է էլեկտրամեքենաներ արտադրել

09:27 • 20.02.15

Ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչ 2020թ. էլեկտրամոբիլներ արտադրել, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրների:

 

Սա նշանակում է, որ Apple-ը ցանկանում է մրցակցության մեջ մտնել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին են Tesla Motors-ն ու General Motors-ը:

 

Հայտնի է, որ այս նախագծին արդեն իր հավանությունն է տվել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը: Նշվում է, որ մեքենայի մշակման համար պատասխանատու է Սթիվ Զադեսկին, ով նախկինում աշխատել է Ford-ում:

 

Apple-ը մտադիր է էլեկտրամեքենաներ արտադրել