Apple-ը գլխավորել է աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը՝ ըստ Fortune ամսագրի

11:27 • 20.02.15

Fortune գործարար ամսագիրն այսօր հրապարակել է աշխարհի ամենահարգված ընկերությունների սեփական վարկանիշային ցուցակը։ Տասնյակ հաջողակ և հայտնի անուններ են հայտնվել գլխավոր տասնյակում, որը գլխավորել է Apple ընկերությունը, գրում է iphones.ru-ն։

 

Ութերորդ տարին անընդմեջ ամենաբարձր գնահատականները բոլոր 9 անվանակարգերում ստանում է Apple-ը։ Նորարարություններ, անձնակազմի ղեկավարում, կորպորատիվ ակտիվների կիրառում, սոցիալական պատասխանատվություն, կառավարման որակ, ֆինանսական կայունություն, երկարաժամկետ ներդրումներ, ապրանքների որակ և խոշոր մրցունակություն՝ այս կետերից յուրաքանչյուրն Apple-ին բերել է ամենաբարձր գնահատականը։

 

Fortune ամսագրի՝ աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակի տասնյակը հետևյալն է.

1. Apple,
2. Google,
3. Berkshire Hathaway,
4. Amazon.com,
5. Starbucks,
6. Walt Disney,
7. Southwest Airlines,
8. American Express,
9. General Electric,
10. Coca-Cola։

 

Ցուցակը կազմվում է ֆինանսական շուկայի փորձագետների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարների և առաջատար արտադրությամբ ընկերությունների տնօրենների քվեարկության արդյունքների հիման վրա։

Apple-ը գլխավորել է աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը՝ ըստ Fortune ամսագրի