Հրապարակվել են նորացված Peugeot 208 մոդելի լուսանկարները

01:09 • 20.02.15

Peugeot ընկերությունը հրապարակել է 208 նորացված մոդելի լուսանկարը, որի պաշտոնական դեբյուտը կկայանա Ժնևի ավտոսրահում` մարտի սկզբին:


Ինչպես գրում է Корреспондент-ը`Peugeot 208-ը համալրվել է շարժիչների նոր ընտանիքով` 1-1.6 լիտր ծավալով, ինչպես օրինակ`  1,6 BlueHDi դիզելային շարժիչը, որը հասանելի է 3 տարբերակով` 75, 100, 120 ձիաուժ հզորությամբ:  Բենզինային շարժիչները կներկայանան 1-1.6 լիտր ծավալի  3 մխոցայինի սահմանում` 68-110 ձիաուժ հզորությամբ, կամ 1.6 լիտր ծավալով 4 մխոցային շարժիչով` 208 ձիաուժով:


Հեթչբեքի դիզայնը էականորեն չի փոփոխվել. մոդելը համալրվել է նոր լուսարձակներով, ռադիատորի վանդակաճաղով, թափարգելներով: Հասանելի է նաև գունավորման 6 տարբերակ:


Նոր մոդելի սրահում տեղադրվել է կաշեպատ ղեկանիվը, կառավարման վահանակը, ինչպես նաև՝ նոր մուլտիմեդիա համակարգ` 7 դյույմ սենսորային էկրանով:
Նորացված Peugeot 208-ը վաճառքի կհանվի 2015-ի հունիսին:
 


Опубликованы фото обновленной Peugeot 208

 

 

 

Հրապարակվել են նորացված Peugeot 208 մոդելի լուսանկարները