ԶԼՄ-ները հայտնել են հատուկ ծառայությունների կողմից SIM-քարտեր արտադրողի տվյալների գողության մասին

09:48 • 20.02.15

Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները գողացել են SIM-քարտերի համաշխարհային արտադրող նիդեռլանդական Gemalto ընկերության կոդավորման բանալիները, գրում է lenta.ru-ն:

 

Այդ մասին հայտնում է Intercept ինտերնետային ռեսուրսը՝ հղում անելով ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ
Սնոուդենի ներկայացրած նյութերին:

 

Բանալիները գողացվել են Gemalto-ի ներքին ցանցը կոտրելու օգնությամբ: Գործողությանը, ինչպես պնդում է պորտալը, ներգրավված է եղել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը և Միացյալ Թագավորության կառավարական կապի կենտրոնը:

 

Գողացված բանալիները թույլ են տվել հատուկ ծառայություններին վերահսկել բջջային հեռախոսներով զրույցների մեծ մասը՝ առանց հեռահաղորդակցական ընկերությունների և օտարերկրյա կառավարությունների համապատասխան համաձայնության: Ընդ որում՝ հատուկ ծառայությունները նաև հնարավորություն են ստացել ապակոդավորել նախկինում կոդավորված հաղորդագրությունները, պնդում է Intercept-ը:

 

ԶԼՄ-ները հայտնել են հատուկ ծառայությունների կողմից SIM-քարտեր արտադրողի տվյալների գողության մասին