Ավստրալիայում բացվել է օվկիանոսի ալիքներով աշխատող աշխարհում առաջին էլեկտրակայանը (լուսանկար)

11:22 • 20.02.15

Արևմտյան Ավստրալիայում շահագործման է հանձնվել աշխարհում առաջին էլեկտրակայանը, որն աշխատում է օվկիանոսի ալիքների էներգիայով:

 

Ինչպես նշում է businessinsider.com-ը, էլեկտրակայանը բավականաչափ էներգիա է արտադրում 1.500-2.000 տնային տնտեսության լույսով ապահովելու համար:

 

Մասնագետները պատմել են, որ ուշագրավ նախագիծը մշակման փուլում է եղել 10 տարի, իսկ դրա իրականացման համար պահանջվել է 100 մլն դոլարի ներդրում:

 

Նորաստեղծ համակարգն առանձնանում է նրանով, որ աշխատում է ջրի տակ` ապահով լինելով ուժեղ փոթորիկներից: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ էլեկտրակայանը կկարողանա օվկիանոսի ալիքներից էլեկտրաէներգիայից զատ արտադրել նաև մաքուր ջուր: Միևնույն ժամանակ այն որևէ վնասակար արտանետումներ չի անի:

 

Wave Plant WA3

Wave Plant WA1

 

 

Ավստրալիայում բացվել է օվկիանոսի ալիքներով աշխատող աշխարհում առաջին էլեկտրակայանը (լուսանկար)