Ռուսաստանում «Яндекс»-ի բողոքի հիման վրա գործ է հարուցվել Google-ի դեմ

14:49 • 20.02.15

Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը գործ է հարուցել ամերիկյան Google ընկերության դեմ, հայտարարել է հակամենաշնորհային գերատեսչության ղեկավար Իգոր Արտեմևը, գրում է ria.ru-ն:

 

Ծառայությունն այս շաբաթ «Яндекс»-ից դիմում էր ստացել Google ընկերության նկատմամբ ստուգում իրականացնելու մասին՝ ռուսական հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու փաստի առիթով: Ինչպես այդ ժամանակ բացատրել են գերատեսչությունում, կանոնակարգի համաձայն՝ հայտարարության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի մեկ ամսվա ընթացքում:

 

«Մենք հարուցել ենք և, իհարկե, հարուցում ենք տարբեր ընկերությունների դեմ բազմաթիվ գործեր: Օրինակ՝ վերջին գործը, որ մենք հարուցել ենք հենց այսօր, Google ընկերության, շատ հայտնի ընկերության դեմ է»,- ասել է Արտեմևը՝ ելույթ ունենալով Պետական դումայում:

 

Ռուսաստանում «Яндекс»-ի բողոքի հիման վրա գործ է հարուցվել Google-ի դեմ