«Яндекс.Почта»-ն անհասանելի է եղել
Ուրբաթ՝ փետրվարի 20-ի առավոտյան, «Яндекс.Почта»-ի օգտատերերը հայտնել են ծառայության աշխատանքի խափանման մասին:
«Яндекс» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ փոստային ծառայությունը հասանելի չի եղել 9:30-ից մինչև 10:45-ը: Ինչպես նշում է lenta.ru-ն, աշխատանքը վերականգնվել է 11:05-ին: Ընկերության մամուլի ծառայությունն օգտատերերից ներողություն է հայցել:
Սոցցանցերում օգտատերերը նշել են, որ նամակները հասանելի չեն ինչպես վեբ-ինտերֆեյսով, այնպես էլ բջջային հավելվածներից, հաղորդում է lenta.ru-ն:
«Яндекс» ընկերության մամուլի ծառայությունն ավելի վաղ հաստատել է lenta.ru-ին ծառայության տեխնիկական անսարքության մասին տեղեկությունները և հայտնել, որ իրականացվում են ծառայության աշխատանքը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ: Վերջին անգամ նման խնդիր է տեղի ունեցել 2013 թվականի հունիսի 27-ին:
Ավելի վաղ «Яндекс» ընկերությունը բողոք է ներկայացրել Google-ի դեմ՝ պահանջելով ստուգել մրցակցին ՌԴ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար:










