Քնի պակասը կարող է հանգեցնել շաքարախտի ու ճարպակալման ռիսկի մեծացման. հետազոտություն

19:18 • 21.02.15

Քնի պակասը նույնիսկ՝ մի քանի գիշերվա կտրվածքով կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների ռիսկի մեծացմանը, ինչպիսիք են շաքարախտն ու դիաբետը:

 

Daily Mail-ը, անդրադառնալով ամերիկացի գիտնականների նոր հետազոտությանը, նշում է, որ նման ելքի պատճառ կարող է լինել հետևյալը. երեք գիշեր քիչ քնելու հետևանքով նվազում է ինսուլինի՝ արյան մեջ շաքարը կարգավորելու հնարավորությունը: Դա իր հերթին հանգեցնում է երկրորդ տիպի շաքարախտի:

 

Անբավարար քունը նաև կարող է մարդուն ավելացնել ճարպակալման համաճարակից տառապողների շարքերում:Հետազոտությունն անցկացվել է Չիկագոյի համալսարանում՝ քսան երիտասարդ տղամարդու մասնակցությամբ:

Քնի պակասը կարող է հանգեցնել շաքարախտի ու ճարպակալման ռիսկի մեծացման. հետազոտություն